Ձնծաղիկներն ազդարարում են գարնան գալուստը։ Ծաղկավաճառները առաջարկում են, անցորդները անտարբեր չեն անցնում։
Կարմիր գրքում գրանցված բույսերի ոչնչացման կամ հավաքի համար ՀՀ օրենքով սահմանվում է տուգանք։ Դրանց թվում է «դեղին ձնծաղիկը»։
Շտերբերգիա ֆիշերի բուսատեսակի մեկ հատին պատճառված վնասի փոխհատուցումը հաշվարկվում է 25 000 դրամ, իսկ ընդամենը մեկ փունջի համար հնարավոր է անգամ քրեական պատասխանատվության ենթարկել:
Քաղաքացիները ահազանգում են, շրջակա միջավայրի նախարարությունը զգուշացնում -հիշեցնում է, բնապահպանները խնդրում-հորդորում են, բայց փողոցներից չեն անհետանում վերացող ծաղիկները։
Շրջակա միջավայրի նախարարության հրապարակումից մի հատված․
Շտերբերգիա ֆիշերի բուսատեսակը Հայաստանում հանդիպում է միայն Զանգեզուրի ֆլորիստիկական շրջանում, Ներքին Վաչագան գյուղի շրջակայքում:
Աճում է ստորին լեռնային գոտում, ծ. մ. 600-800 մ բարձրությունների վրա. չոր քարքարոտ, խոտածածկ, անտառային լանջերին, շիբլյակում:
Տարածման և բնակության շրջանների մակերեսը 10 քառ. կմ-ից պակաս է:
Ծաղկում է փետրվար-մարտ ամիսներին, պտղաբերում` մայիսին: Ծաղիկները հայտնվում են վաղ գարնանը տերևների հետ միասին:
Կրիտիկական վիճակում գտնվող տեսակ: Հայաստանի Կարմիր գրքի առաջին հրատարակության մեջ ընդգրկված էր 0 կարգավիճակով` անհետացած տեսակ:
Ուզում ես ավելացնես միայն՝ թողեք ապրեն․․․Գարունն առանց դրա էլ գալու է։
Արմինե ՍԱՐԳՍՅԱՆ
Բաժնի բոլոր նորությունները »02.08.2026
2026 © Irates.am
Բոլոր իրավունքները պաշտպանված են: Մեջբերումներ անելիս ակտիվ հղումը Irates.am-ին պարտադիր է: Կայքի հոդվածների մասնակի կամ ամբողջական հեռուստառադիոընթերցումն առանց Irates.am-ին հղման արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am |